ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կրկին ակտիվացել են Դոնալդ Թրամփի և հայ նշանավոր խոհարար, հեռուստահաղորդավար և գրող Ջեֆրի Զաքարյանի միջև ծագած դատական գործի շուրջ քննարկումները: Հայտնի է, որ Վաշինգտոնում իր հյուրանոցի խոհանոցային գործի կառավարումը Դոնալդ Թրամփը հանձնարարել էր հայ խոհարար Ջեֆրի Զաքարյանին, սակայն վերջինս հրաժարվել էր գործադրել պայմանագիրն այն բանից հետո, երբ Թրամփը փախստականների և միգրանտների, մասնավորապես մեքսիկացիների հասցեին նվաստացուցիչ հայտարարություններ էր արել: Խոհարարը նշել է, որ իր ընտանիքին պատկանող Zakarian Hospitality ռեստորանային ցանցի աշխատակիցների երեք քառորդը մեքսիկացիներ են, հետևաբար, ինքը չի կարող աշխատել մեքսիկացիներին դատապարտող մեկի հետ: Դոնալդ Թրամփը դատի էր տվել Ջեֆրի Զաքարյանին՝ պայմանագրային պարտականություններից խուսափելու համար, վերջինս էլ հանդես էր եկել հակընդեմ հայցով:
Տեսանյութում Դոնալդ Թրամփը մանրամասներ է պատմում հայ խոհարարի հետ ունեցած հայտնի վեճից: