image

Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններում

Դեսպան Մկրտչյանի հանդիպումները Լատվիայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններում

19-20 սեպտեմբերը Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մի շարք հանդիպումներ ունեցավ Լատվիայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ:

 

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Մկրտչյանը հանդիպեց ԱԳՆ պետքարտուղար Անդրիս Պելշի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորեց պարոն Պելշին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման գործընթացքում Լատվիայի ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:

 

Անդրիս Պելշը, շնորհավորելով դեսպանին ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ, նշեց, որ իրենք շատ բարձր են գնահատում հենց սեպտեմբերի 21-ին Ռիգայում անկախության միջոցառում անցկանցելու գաղափարը, և խոստացավ ներդնել բոլոր հնարավոր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունները խորացնելու և զարգացնելու համար:

 

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությանը՝ դեսպան Մկրտչյանը ընդգծեց 2019թ. առաջին կեսին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցկացնելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ստորագրման ենթակա բոլոր պայմանագրերը և նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են:  Այս համատեքստում անդրադարձ եղավ նաև «Էյր Բալթիկ» ավիաընկերության կողմից Ռիգա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման անհրաժեշտությանը, ինչը կարող է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և զբոսաշրջության աճի համար աննախադեպ առաջընթացի հիմք դառնալ: Լատվիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը խոստացավ  ուշադրության կենտրոնում պահել քննարկված հարցրեը և աջակցել դրանց իրականացմանը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ եղավ երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:

 

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունում Տիգրան Մկրտչյանը հանդիպեց նաև ԱԳՆ երկկողմ հարաբերությունների վարչության պետ, դեսպան Իլգվարս Կլյավային: Հանդիպման ընթացքում Իլգվարս Կլյավան դեսպան Մկրտչյանին ներկայացրեց Լատվիայում հոկտեմբերի 6-ին կայանալիք պառլամենտական ընտրությունների նախապատրաստական ընթացքը և ուժերի դասավորությունը:

 

Տիգրան Մկրտչյանն իր հերթին անդրադարձ կատարեց Երևանի ավագանու ընտրություններին, նոր կառավարության կողմից իրականացվող փոփոխություններին: Կողմերը կարևորեցին երկու գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման շարունակականութունը, քննարկվեց առաջիկայում երկու երկրների մակարդակով բարձրաստիճան արցելությունների կազմակերպելու հնարավորությունը:

 

Լատվիայի արտքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ դեսպան Մկրտչյանը բարձրաձայնեց նաև վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքները՝ նշելով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի մի շարք ուղղություններով պաշտոնական Բաքուն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և շինությունները, ինչի հետևանքով եղել են վիրավորվածներ և կորուստներ: Դեսպանն ընդգծեց ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս պաշտոնական հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հաստատված և ՀՀ-ԵՄ փաստաթղթում ամրագրված ձևակերպումների կիրառման անհրաժեշտությունը: 

 

Լատվիայի Սեյմում դեսպան Մկրտչյանը հանդիպում ունեցավ երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օյարս Կալնինչի հետ:

 

Օյարս Կալնինչը մանրամասներ ներկայացրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններից և անդրադարձավ քարոզարշավի ընթացքին: Կողմերը երկուստեք շեշտեցին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Լատվիայի միջև բազմաոլորտ հարաբերությունների խթանման տեսանկյունից, անդրադարձան երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և տարածաշրջնայաին ու միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: