Դու իմ ո՜րբ երկիր՝ խեղճ զաւակներով,
Քո հողն էլ արդէն քեզ չի պատկանում,
Ծախւում է անգամ օդըդ հոգեթով,
Քո անունն է լոկ լալիս այս գրքում...
Զո՜ւրկ անցան քեզնից օրերը անուշ,
Եւ անտարբեր են խոհերը քո հին,
Սակայն ապրում են խօսքերը քո սուրբ,
Որ գուցէ մի օր բերեն նո՜ր երկինք։
Ո՜հ, հին երկինքը մոռացել է քեզ,
Ու պայքարը սուրբ՝ լեցուն քո արեամբ,
Ի՛ր փառքին համար, որ պարգեւ է քեզ,
Զոր սպասեցիր գուցէ շա՜տ երկար։
Դու իմ ո՜րբ երկիր՝ խեղճ զաւակներով,
Քո հողն էլ արդէն քեզ չի պատկանում,
Ծախւում է անգամ օդըդ հոգեթով,
Քո անունն է լոկ լալիս այս գրքում...
Բայց հաւատում եմ երբ յաղթենք մահուան՝
Գուցէ քո արեան կայլակով վերջին՝
Դղըրդա՛յ կրկին սուրբ հողըդ հայկեան,
Պսակը գլխին՝ դէպի նո՜ր երկինք...
ԿԱՅԼԱԿ
«Ոսկէ Օրէնքը» գիրքէն