Սեպտեմբերի 17-19 Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի կունենա Պիտտի Ֆրագրանս նիշային և սելիկտիվ օծանելիքի ամենամյա ցուցահանդեսը, որը սեպտեմբերի 18ին ծրագրում է մեծ համերգ, համերգի միակ հրավիրված երգիչը մեր հայրենակից Տեներիֆեում բնակվող տենոր Դավիթ Հովհաննիսյանն է: Այս մասին իմացանք «Արեւելք»ի Իսպանիայի աղբյուրից:
Վերջինս համագործակցում է Լաբել իսպանական նիշային օծանելիքի ընկերության հետ, ներկայացնելու են համերգային ծրագիր: Համերգը կբացի Դավիթ Հովհաննիսյանի "Իմ Երևան" երգը: որի հեղինակն է Քրիստ Մանարյանը:
Ցուցահանդեսին կմասնակցեն օծանելիքի և դեկորատիվ կոսմետիկայի համաշխարհային ամենահայտնի ընկերությունները:

.jpeg)
.jpeg)