Այսօր հայ-ատրպէյճանական սահմանին մեր 4 վիրաւորներէն մէկու վիճակը ծայրայեղ ծանր է, երկուքի վիճակը բաւարար է, մեկինը՝ միջին ծանրութեան: Այս մասին յայտնած է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչութեան պետ Սահակ Օհանեանը:
Անոր խօսքով, մէկ վիրաւոր առաւօտեան 10.30-ին արդէն տեղափոխուած է կեդրոնական հիւանդանոց. «Ներկայ պահին ընթանում է վիրահատութիւն: Երկու վիրաւոր գտնուում են դէպի կեդրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, մէկ վիրաւոր բուժումը շարունակելու է կայազօրային հոսպիտալում, նրա տեղափոխման խնդիր չկայ:
Մտահոգում է ժամկէտային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսեանի վիճակը, ում վիճակը բժիշկների կողմից գնահատուած է ծայրայեղ ծանր: Նա երկու անգամ է վիրաւորում ստացել. առաջին անգամ ազդրի շրջանում, երկրորդ անգամ՝ հակառակորդի կողմից կիրառուած ականանետի պայթումից դէմքի ու պարանոցի շրջանում վիրաւորում է ստացել: Կայազօրային հոսպիտալում անհրրաժեշտ առաջին վիրաբուժական օգնութիւնը ցուցաբերուել է, վիճակը կայունացուել է եւ ռեանիմացիոն մեքենայի աջակցութեամբ ներկայումս գտնուում է ճանապարհին»,-ըսած է ան:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել