image
Հրատապ լուրեր:

Բանակի տարազները բացառապէս Հայաստան կը կարուին. Պարզաբանում

Բանակի տարազները բացառապէս Հայաստան կը կարուին. Պարզաբանում

 

Տեղեկատւութեան ստուգման կեդրոնը իր ֆեյսպուքեան էջի միջոցաւ կը տեղեկացնէ. «Սոցիալական ցանցերում տարածւում է լուսանկար, որում՝ իբրեւ Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան համազգեստի պիտակի վրայ առկայ է «Made in Turkey» (արտադրուած է Թուրքիայում) գրութիւնը։

 

Այս առումով «Տեղեկատւութեան ստուգման կեդրոնը» պարզաբանում խնդրեց նախարարութիւնից, որտեղից պատասխանեցին, որ Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան հաշուեկշռում գտնուող բոլոր համազգեստները կարւում են բացառապէս Հայաստանում։

Ինչ վերաբերում է համացանցում տարածուող լուսանկարներին՝ յայտնում ենք, որ դրանք, ենթադրաբար, անհատ ձեռներեցների կողմից Թուրքիայից ներկրուած թեքսթիլ արտադրանք է, որ ոչ մի կապ չունի գերատեսչութեան հետ»։