image

Այսօր Մարտակերտ պիտի ըլլանք. Ռուբէն Վարդանեան

Այսօր Մարտակերտ պիտի ըլլանք. Ռուբէն Վարդանեան

Այսօր առաւօտեան ես ըսի, որ մենք երկար ճանապարհ պիտի անցնինք եւ ըսի, որ վաղը Ստեփանակերտի մէջ հանրահաւաք պիտի ընենք: Այս մասին 16 դեկտեմբերին դիմատետրի իր էջին գրած է Արցախի պետական նախարար Ռուբէն Վարդանեանը:

«Մենք ունենք խնդիր, թէ ոնց անենք, որ այս հանրահաւաքը դառնայ այնպիսի հանրահաւաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պէտք է լինի անկեղծ շփում կառավարութեան ու ժողովրդի միջեւ: Դրա համար երկար քննարկումներից յետոյ, որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին անցկացնենք հանդիպում, հնարաւորութիւն ունենանք մարդկանց հետ շփուելու, յաջորդ օրը գնանք Մարտունի, յաջորդ օրը՝ Ասկերան, եւ դրանից յետոյ պարզ կը լինի, թէ ինչպէս կազմակերպենք հանրհաւաքը Ստեփանակերտում:

Խնդիրները շատ են, իրավիճակը փոխւում է շատ դինամիկ (արագ), եւ կարեւոր է, որ ինչ-որ քայլ անելիս հիմնուենք բոլոր քաղաքացիների կարծիքի վրայ:

Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ ազնիւ ու բաց քննարկումներ»,-ըսած է ան: