image

Այս պահուն Հայաստանի մէջ կայ Ատրպէյճանական 4 զինուած ներխուժում

Այս պահուն  Հայաստանի մէջ կայ  Ատրպէյճանական   4 զինուած  ներխուժում

Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեանը ֆէյսպուքեան գրառում կատարած է, որուն մէջ կ'ըսուի, որ Հայաստանի տարածք ատրպէյճանական զինուած ոչ թէ 3, այլ 4 ներխուժում իրականացուած է: Գրառման մէջ կ'ըսուի․

«Այս պահին կայ Հայաստանի տարածք ատրպէյճանական զինուած ոչ թէ 3, այլ 4 ներխուժում`

1. Սիւնիքի մարզի Ներքին Հանդ գիւղ - 2022թ. Մարտ:

2. Սիւնիքի մարզի Գորիս համայնք (Սեւ լճի տարածք` Ակնէր ու Վերիշէն գիւղերի հարեւանութեամբ) - 2021թ. Մայիս:

3. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք (Կութ, Վերին Շորժա եւ մի շարք այլ գիւղեր) - 2021թ. Մայիս:

4. Սիւնիքի մարզի Ծաւ գիւղին հարող սահմանային հատուած - 2020թ. Հոկտեմբեր:

Բոլորին խնդրում եմ չանտեսել Ծաւ գիւղի հատուածում ՀՀ ներխուժումը եւ դա նոյնպէս նկատի ունենալ բոլոր գործողութիւններում:

Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատէն ճանապարհներին ատրպէյճանական զինուած ծառայողների անօրինական ներկայութիւն (2020թ. Նոյեմբեր-Դեկտեմբեր), ինչպէս նաեւ այդ ճանապարհների անօրինական արգելափակումներ (2021թ. Նոյեմբեր):

Չպէտք է մոռանանք նաեւ, որ 2020թ. Նոյեմբերից սկսած ՀՀ գիւղերի հարեւանութեամբ ատրպէյճանական զինուած ծառայողները ներկայ են յաճախ դեռ խորհրդային տարիներից օրինական փաստաթղթերով ՀՀ բնակիչներին պատկանող, ինչպէս նաեւ համայնքային սեփականութեան հողատարածքներում ու տներում:

Այս ամէնին զուգահեռ, ատրպէյճանական իշխանութիւնները բարձրագոյն մակարդակով շարունակում են ատելութեան, թշնամանքի քարոզի քաղաքականութիւնը եւ իրենց ներկայութեամբ, ու ատրպէյճանական զինուած ծառայողները անհնարինութեան են վերածել մեր սահմանային բնակիչների բնականոն կեանքը»: