image

Ատրպէյճանցիք կրակի տուած են...

Ատրպէյճանցիք կրակի տուած են...

Ատրպեճանական զինծառայողները դիտաւորեալ յանցաւոր արարքներով կը հրդեհեն ՀՀ Արարատի մարզի Երասխ գիւղի անմիջական հարեւանութեամբ մարդոց սեփականութեան իրաւունքով պատկանող, ինչպէս նաեւ անոնց անմիջական հարեւանութեամբ հողատարածքները: Այս մասին յայտարարութիւն տարածած է Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեանը:

«Ատրպեճանական զինծառայողները դիտաւորեալ յանցաւոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գիւղի անմիջական հարեւանութեամբ մարդկանց սեփականութեան իրաւունքով պատկանող, ինչպէս նաեւ դրանց անմիջական հարեւանութեամբ հողատարածքները:

Այսօր ՀՀ մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ատրպեճանական զինուած ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարեւանութեամբ եւ հենց գիւղի ուղղութեամբ: Գիւղը գտնուում է ատրպեճանական դիրքերից մօտ 1 քմ հեռաւորութեան վրայ:

Ատրպեճանական զինուած ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ եւ յարակից գիւղերի բնակիչների իրաւունքները:

 

Հրդեհների պատճառով Երասխ եւ յարակից գիւղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնեն: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ եւ բնականոն կեանքը Երասխում յատկապէս»,-ըսուած է յայտարարութեան մէջ: