Ատրպէյճանցիները կրակ արձակած են ՀՀ Վայոց ձորի մարզի Խաչիկ գիւղի հատուածին մէջ գիւղատնտեսական աշխատանքներ կատարող թրաքթորի վրա: Այս մասին յայտնեց Խաչիկի համայնքապետ Յովիկ Սմբատեանը:
«Հող վարող թրաքթորի վրայ են ատրպէյճանցիները կրակել: Թրաքթորի ապակիներն են վնասուել, փառք Աստծոյ, վարորդը չի վիրաւորուել, բայց հրաշքով է փրկուել՝ թրաքթորի մէջ նստած է եղել այդ պահին: Կրակոցից յետոյ բնակիչը թրաքթորը քշած, ետ վերադարձած է», նշեց համայնքապետը:
Սմբատեանի փոխանցմամբ՝ այլ կրակոցներ ատրպէյճանական կողմէն չեն արձակուած:
«Նմանատիպ դէպքեր չեն եղել: Բնակիչները միշտ էլ հանգիստ իրենց գիւղատնտեսական աշխատանքներն են իրականացրել: Մենք միշտ էլ սահմանը գութանով ենք գծել», նշեց Սմբատեանը: