image
Հրատապ լուրեր:

«Ասում է՝ խաղաղութեան պայմանագիր ենք կնքում, թուրքը պայման պահո՞ղ է, թէ՞ ոչ». Նարեկ Կարապետեանը՝ Ագարակի մէջ

«Ասում է՝ խաղաղութեան պայմանագիր ենք կնքում, թուրքը պայման պահո՞ղ է, թէ՞ ոչ». Նարեկ Կարապետեանը՝ Ագարակի մէջ

Մենք գիտենք, որ այս իշխանութեան կառավարման ժամանակ երեք պատերազմ եղած է, եղած է այն պատճառով, որ ինքը, որպէս բանակցող, պատրաստուած չէր: Այս մասին քարոզարշաւի ժամանակ Ագարակի մէջ ըսած է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհուրդի անդամ Նարեկ Կարապետեանը:

«Երբ ընդդիմութիւն էր, իրեն պէտք է պատրաստէին: Ընդհանրապէս, ընդդիմութիւնները պէտք է պատրաստուեն իշխանութեան գալուց առաջ, որ իմանան՝ ինչի մասին են խօսելու, ինչ բանակցութիւն են տանելու: Ինքը պատրաստ չէր ու եկաւ, զրոյական կէտից սկսեց, երեք սխալ արեց, երեքն էլ բերեց պատերազմի»,-նշած է ան: 

Կարապետեանը աւելցուցած է, որ իշխանութիւնն ութ տարի է՝ գեղեցիկ բաներ կ՚ըսէ, բայց չեն հաւատար, քանի որ աշխարհաքաղաքական առումով ինչ ըսեր են, չէ եղած:

«Ասում է՝ մենք երես առ երես կնքում ենք խաղաղութեան պայմանագիր Ադրբեջանի հետ: Դուք ճանաչում էք ադրբեջանցիներին, մեծ սերունդը ճանաչում է, ադրբեջանցիները լաւն են, երբ լաւ յարաբերութիւն դեռ կայ, երբ իրենց ուժը չեն զգացել: Երբ թշնամանում ես իրենց հետ, դու կարո՞ղ ես յոյս ունենալ, որ ինքը, երբ ուժեղ լինի, պայմանը կը պահի: Թուրքը պայման պահո՞ղ է, թէ՞ ոչ»,-ըսած է Նարեկ Կարապետեանը: