image
Հրատապ լուրեր:

Արցախին ելեկտրականութիւն հասցնող միակ բարձր լարման գիծը արկածահար է

Արցախին ելեկտրականութիւն հասցնող միակ բարձր լարման գիծը արկածահար է

Արցախը Հայաստանէն սնուցող ելեկտրականութեան միակ բարձր լարման գիծին մէջ այսօր՝ 10 յունուարին, վթար տեղի ունեցած է, որու հետեւանքով Արցախի ամբողջ տարածքին այսօրուընէ ելեկտրականութեան հովհարային անջատումներ տեղի պիտի ունենան։ Այս մասին հաղորդած է «ԱրցախԷներգո»ն։

«Ըստ սարքաւորումներով արձանագրուած տուեալների`վթարը գտնւում է Աղավնօ-Բերձոր հատուածում։

Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշուած հատուածում այս պահի դրութեամբ հնարաւոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացուել հանրապետութեան ելեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

Ելնելով տուեալ իրավիճակից` Հանրապետութիւնում յունուարի 10-ից իրականացւում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող էք տեղեկանալ «Արցախէներգո» Փակ բաժնետիրական ընկերութեան (ՓԲԸ) կայքից (artsakhenergo.am) եւ ֆեյսբուքեան էջից, ինչպէս նաեւ հանրային հեռուստատեսութեան եւ ռադիոյի յայտարարութիւններից։

Հաւանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով,  խնդրում ենք հնարաւորինս խնայողաբար օգտագործել ելեկտրաէներգիան»,- նշուած է հաղորդման մէջ։