Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ չնայած շրջափակման հետևանքով ստեղծված բազում անհարմարություններին՝ քաղաքապետարանը որոշել է արցախցի երեխաներին չզրկել տոնական տրամադրությունից: Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակում տեղի է ունենալու տոնածառի լույսերի վառման արարողությանը: Նախատեսվում է նաև մանուկների մասնակցությամբ հետաքրքիր ծրագիր:
Իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ավանդաբար դրվող գլխավոր տոնածառի լույսերը 44-օրյա պատերազմից հետո չեն վառվել, սա այլ տոնածառ է, որը դրվել է Ստեփանակերտի այգիներից մեկում: