image
Հրատապ լուրեր:

Արաքսի Սանասարեան-Շահինեանի կորուստը. Հանգուցեալը Իրաքի ՀԲԸՄ-ի նուիրեալներէն էր

Արաքսի Սանասարեան-Շահինեանի կորուստը. Հանգուցեալը Իրաքի ՀԲԸՄ-ի նուիրեալներէն էր

ԱՄՆ Լոս Անճըլըս քաղաքին մէջ օրերս իր մահկանացուն կնքած է Արաքսի Սանասարեան-Շահինեան։

Հանգուցեալին մասին«Արեւելք»իմացաւ  ՀԲԸՄ-ի Իրաքի մարմնի էջէն։

Ստորեւ տրուած մահագրականը՝

Սրտի խոր կսկիծով տեղեկացանք մահուան տխուր լուրը Տիկ. Արաքսի Սանասարեան-Շահինեանի ՝կողակիցը Իրաքի Հ.Բ.Ը.Մ.-եան նախկին ,ատենապետ Աբրահամ Նասըր Շահինեանի , որ պատահեցաւ Լոս Անճըլըս , Ա.Մ.Ն. ,14 Նոյմբեր ,2025-ին .Հանգուցեալ Տիկ. Արաքսին ծնած է Իրաք 1939-ին:

Նախնական ուսումը ստացած է Իրաքի Հապանիյէ քաղաքը , երկրորդականը ՝ Ազգային Միացեալ Վարծարանէ ՝ Պաղտատ , աւարտելով անգլերէն լեզուի մասնաճուղը ՝ Պաղտատի համալսարանը , մագիստրոս վկայականը Ա.Մ.Ն.-էն :