image

2029-ին աշխարհի մինչեւ 20 տարեկաններու ֆութպոլի առաջնութիւնը տեղի պիտի ունենայ Հայաստանի եւ Վրաստանի մէջ

2029-ին աշխարհի մինչեւ 20 տարեկաններու ֆութպոլի առաջնութիւնը տեղի պիտի ունենայ Հայաստանի եւ Վրաստանի մէջ

2029-ին աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ին՝ կառավարության նիստի ժամանակ։

«Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում»մ- նշել է վարչապետը։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ակնկալում է, որ այդ օրերին  Հայաստան կգա ավելի քան 100,000 երկրպագու։

«Ծրագիրը դեռ նախնական է, բայց պլանաւորում ենք, որ Երեւանում տեղի կ՚ունենայ 20 խաղ, Վանաձորում ու Իջևավում՝ ընդհանուր 10 խաղ։ Մենք այժմ Վանաձորի ստադիոնի վերակառուցման փուլում, որը պետք է լինի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն, որը հնարավորություն է ունենալու մինչև 12,000 երկրպագու ընդունել։ Նախորդ տարի որոշում ենք կայացրել նաև Իջևանում նոր ստադիոնի կառուցման հարցում, որը նույնպես կլինի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստադիոն: Եվս մի ստադիոնի կառուցման աշխատանք էլ պետք է բերենք կառավարություն»,-ըսած է նախարարը։