image

1915-ին առնչվող մեր քաղաքականությունը չի փոխվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

1915-ին առնչվող մեր քաղաքականությունը չի փոխվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

«Սա­բահ» օ­րա­թեր­թի լրագրողի այն հարցին, թե առաջիկա ապրիլի 24-ին նախագահ Օբաման, իր պաշտոնավարության ավարտին, արդյոք կփոխի՞ դիրքորոշումը հայկական հարցի վերաբերյալ՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բեսը պատասխանել է, որ ենթադրություններ չի կարող անել,  բայց Վաշինգտոնի՝ 1915 թվականին առնչվող քաղաքականությունը մնացել է նույնը: Դեսպանը նաև ասել է,  որ հարցը միայն անցյալին չի վերաբերում, այլ նաև՝ ներկայի և ապագայի թեմա է, ուստի այն պետք է քննարկվի թե՛ Թուրքիայի և թե՛ տարածաշրջանի ժողովրդների շահերի տեսանկյունից: