Դերասանուհի Լալա Մնացականեանը դիմատետրեան իր էջին գրառում կատարած է՝ նշելով, որ յուսախաբուած, հիասթափուած ու կոտրուած կը զգայ: ՀՀ վաստակաւոր արուեստագիտուհին գրած է, որ կը լռէր, որովհետեւ չէր կրնար իր մէջ ուժ գտնել՝ «խոր անյուսութենէն» դուրս գալու համար.
«Կեանքում ամենադժուար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մէջ ելք փնտռելու։ Սա իմ կեանքում առաջին դէպքն է, որ այնքան յուսախաբուած, հիասթափուած ու կոտրուած եմ, որ բառեր չեմ գտնում արտայայտելու այն մեծ ցաւը, որը երկար ժամանակ տանջում, հետապնդում ու ոչ մի կերպ բաց չի թողնում ինձ։
Ես լռում էի։ Լռում էի, որովհետեւ չէի կարողանում մէջս ուժ գտնել, որ դուրս գամ այն խորը անյուսութիւնից, որն ամէն օր մաշում էր ինձ։ Չէի կարողանում համակերպել այն մտքի հետ, որ մենք այսքան զրկանքների ու չապրելու միջով անցանք, որ արժանանանք այս ճակատագրին։
Մեզ թուաց, մենք մերժում ենք վատթարագոյնը, այնինչ պարզուեց, որ ընտրում ենք սարսափելին։
Մի ամբողջ ժողովուրդ խաբուեց, եւ մնաց մենակ իր ցաւի, վշտի, կորստի ու չապրած կեանքի հետ։ Մի ամբողջ ժողովուրդ ապրել չէր ուզում․․․Բայց ․․․ չապրելը ելք չի, չապրելը յանձնուել է։
Այն ԼՈՅՍ ԵՐԵԽԷՔԸ, որոնք իրենց կեանքը տուեցին յանուն Հայրենիքի, մեզ յանձնուելու իրաւունք չեն տուել։
Նիկոլ, դու դաժանօրէն խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, այն ժողովրդին, որն անվերապահ հաւատում էր քեզ։
Եթէ քո մէջ խղճի մի փոքր նշոյլ դեռ մնացել է, դու պարտաւոր ես ամէն գնով ազատել մեր գերիներին։
Եթէ քո մէջ արժանապատւութեան մի փոքր նշոյլ դեռ մնացել է, ապա պարտաւոր ես ինքնակամ հեռանալ։
Հայ ժողովուրդը կը գտնի իր մէջ ուժ ՆՈՐԻՑ ԱՊՐԵԼՈՒ»,-նշած է դերասանուհին: