image

Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց

Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց

Քիչ առաջ հրաժարական  տվեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Նա այդ մասին հայտարարեց ուղիղ եթերում, նշելով, որ ուղեւորվում է Լիբանանի նախագահական պալատ՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու նախագահ Միշել Աունին։

Այսօր Լիբանանում սկիզբ առած հակակառավարական ցույցերի 13-րդ օրն է: Երկրի բազմաթիվ քաղաքացիներ Լիբանանի գլխավոր հրապարակներն ու փողոցները փակելով՝ պահանջում են տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, ինչպես նաեւ՝ իշխանությունների հրաժարականը: