image

Լիբանանահայութիւնը 67 Հազար Ամերիկեան Տոլար Հանգանակեց Հայաստան Համահայկական Հիմնադրամին

Լիբանանահայութիւնը   67 Հազար Ամերիկեան Տոլար Հանգանակեց Հայաստան Համահայկական  Հիմնադրամին

Լիբանանահայութիւնը   67.000 ամերիկեան տոլար հանգանակած է      այսօր Պէյրութի մէջ  կայացուած    Հայաստան Համահայկական Հիմնադրամի   ռատիօթոնին: Նշենք, որ այս տարուան  ռատիօթոնը 10-րդ  էր:  Մինչ  Պէյրութի մէջ   եղած  ռատիօթոնը իր լրումին  հասած է, Լոս Անճելոսի  մէջ ընթացք կ'առնէ   նոյն մարմնի  Թէլէթոնը: Այս  տարուան դրամահաւաքին հաւաքուած  գումարներու  հիմնական  մասը  պիտի տրամադրուի  Արցախցի բազմանդամ եւ անապահով ընտանիքներուն: