Գրականագէտ Արքմենիկ Նիկողոսեան կը գրէ՝
«Քիչ առաջ ցաւալի լուր ստացայ։
Մահացել է Վահագն Գրիգորեանը։
Ընտիր արձակագիրը, յիրաւի վարպետը։
«Պողօս-Պետրոս», «Ժամանակի գետը» շշմելու վէպերի, ու էլի մի շարք ընտիր գործերի ստեղծողը։
Ասում էր՝ ամէն տարի Երեւան եմ գալիս, որ կարողանամ ապրել։ Այս տարի չեկաւ, չստացուեց․ ծանրացող առողջական վիճակը չթողեց։
Ու չապրեց անԵրեւան։ Ամէն զրոյցում դա էր ասում՝ մի բան անեմ գամ, գամ, գամ․․․
Մի տեսակ մխիթարութիւն է, որ իր լաւագոյն գործերի վերահրատարակումը տեսաւ վերջին տարիներին, իր վէպերի ու միւս գործերի սիրուելը, արժեւորուելը տեսաւ։ Շատ էր ուրախանում։
Մեր վերջին զրոյցի ժամանակ ասաց, որ շատ կ՚ուզէր իր «5-րդ փողոցը» ժողովածուն էլ հրատարակուած տեսնել։
Դա էլ կ՚անենք, Վահագն Գրիգորեան, մեծ ջան, մեզ մեծ գրականութիւն նուիրած ջան․․․
Հանգստութիւն հոգւոյդ։»։