image

Ինչ պայմաններու մէջ են «Քորոնա» վարակի պատճառով մեկուսացուած մեր հայրենակիցները. Վարչապետը տեսանիւթ հրապարակեց

Ինչ պայմաններու   մէջ են   «Քորոնա»  վարակի  պատճառով մեկուսացուած մեր հայրենակիցները. Վարչապետը տեսանիւթ հրապարակեց

«Քորոնա»ի վարակին  հետեւանքով  մեկուսացման ենթակայ  մեր  հայրենակիցները  ապահովուած են  ամէն   ինչով։

Այս  մասին արտայայտուած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը  նշելով, որ  մեկուսացման տակ  գտնուող 5    հայրնակիցները  կը  գտնուին Ծաղկաձորի      Golden Palace հիւրանոցին  մէջ։

Վարչապետը  նաեւ    ըսած է, որ «Բացառուած  է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփւող անձնակազմի անվտանգությունն ապահովուած է: Հիւրանոցում այլ մարդիկ չկան։

Ամենակարեւորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկայ, նրանք բոլորը լաւ են զգում: Սիրում ենք բոլորիդ»,-գրած է Փաշինեանը։

Յիշեցնենք, որ երէկ  կիրակի  Հայաստանի մէջ գրանցուած է   «Քորոնա»  վարակ  ունեցող առաջին պարագան, որուն մասին    առաջինը յայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։