Այսօր առավոտյան ոստիկանությունը կանխել է Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքում 47-ամյա կնոջ ինքնասպանության փորձը: Մեր տվյալներով ձորը նետվել փորձող կինը Գորիսի Առաքելյան փողոցի բնակչուհի Կարինե Թումասյանն է: Գորիսի բնակիչներն ասում են, որ կինը ծայրահեղ այդ քայլին է դիմել անձնական խնդիրների պատճառով: Նա ամուսնալուծված է, ունի երկու երեխա: