ԱՄՆ տոլարի փոխարժէքը 6 ապրիլին, կազմած է 535.11 դրամ՝ նախորդ օրուան համեմատ աճելով 1.27 դրամով: Այդ մասին կը տեղեկանանք Կեդրոնական դրամատան պաշտօնական կայքէն։
Եւրոյի փոխարժէքը կազմած է 632.07 դրամ (աճած է 5.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժէքը կազմած է 740.00 դրամ (աճած է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլիի փոխարժէքը կազմած է 7.00 դրամ (աճած է 0.01 դրամով):
Թանկարժէք մետաղներու համար դրամատան կողմէ սահմանուած են հետեւեալ գիները. Արծաթ՝ 418.32 դրամ, ոսկի՝ 29,695.28 դրամ, փլաթին՝ 20,627.82 դրամ: