image

Իսպանիայում 10-օրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

Իսպանիայում 10-օրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի

Այսօր Մադրիդի ժամանակով 12:00-ին Իսպանիայի թագավորական ընտանիքը, կառավարության անդամները, տարբեր պետական ​​գերատեսչության աշխատակիցներ եւ երկրի բազմաթիվ բնակիչներ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսի համավարակի զոհերի հիշատակին՝ հայտարարելով երկրում 10-օրյա ազգային սուգ: Լրատվամիջոցները նշում են, որ սա իսպանական ժողովրդավարության պատմության մեջ ամենաերկար սուգն է: Կորոնավիրուսի զոհերի հիշատակին երկրում կիջեցվեն դրոշները, սգո արարողություններ տեղի կունենան նաև թագավորության արտասահմանյան առաքելություններում:

Իսպանիայում վարակի տարածման սկզբից ի վեր ավելի քան 236 հազար դեպք է գրանցվել, մահացել է 27 117 հիվանդ: Այժմ երկիրը գնում է սահմանափակումները թուլացնելու ճանապարհով: