image

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել. Ոստիկանության պարզաբանումը

«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել. Ոստիկանության պարզաբանումը

Երևանի կենտրոնում՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում  այսօր կրակոցներ են հնչել: «Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը։


Քիչ առաջ ոստիկանությունը հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 14.40-ին, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում զինված անձ կա։


«Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:​ Տուժածներ չկան: