image

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բեյրութ, որտեղ մասնակցելու է միջազգային մրցաշարի

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բեյրութ, որտեղ մասնակցելու է միջազգային մրցաշարի

Հայաստանի ազգային հավաքականը այսօր մեկնեց Բեյրութ, որտեղ հունիսի 21-24-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Լիբանանի, Քաթարի և Եգիպտոսի հավաքականների հետ:

Հունիսի 25-ին մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի հավաքականի հետ:

Հունիսի 26-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին, ժամը ՝ 18:00-ին (Երևանի ժամանակով ՝ 20:00) Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին խաղում կհյուրընկալվի Դանիայի ազգային հավաքականին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Բասկետբոլի Ֆեդերացիայից: 

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչի գլխավորությամբ մրցավայր են մեկնել հետևյալ խաղացողները ՝

1. Արագադ Աբրամյան - «Ուրարտու» 
2. Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյան - «Չիկո Սթեյթ», ԱՄՆ
3. Արտյոմ Թավակալյան - «Դելեվր Սթեյթ», ԱՄՆ
4. Ալբերտ Թադևոսյան - «Արցախ»
5. Տադե Կեշիշյան - «Բրիստոլ», ԱՄՆ
6. Զաքարի Թավիթյան - «Վեսթերն նյու Ինգլանդ», ԱՄՆ
7. Արման Հակոբյան - «Արթիկ»
8.Միքայել Հակոբյան - «Սուֆֆոլկ», ԱՄՆ
9.Մեթյու Մադոյան - «Ջոնսոն Ուելս», ԱՄՆ
10.Արամ Արսլանյան - «Լեյք Ֆորեստ», ԱՄՆ

Սևակ Կետենջյանը, Ալլան Հեսսը և Տոդդ Օ՛Բրեյնը հավաքականին կմիանան Լիբանանում, իսկ Լուկաս Ֆիշերն ու Անդրանիկ Չրաբաշը
հունիսի 26-ին Կոպենհագենում:

Մեր պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՖ փոխնախագահ Արա Պողոսյանը: