image

«Յունիսի 9-ը վերջին օրը չէ». Բագրատ Սրբազան

«Յունիսի 9-ը վերջին օրը չէ». Բագրատ Սրբազան

Յունիս 9-ը վերջին օրը չէ, բայց առանցքային օրն է մեզի համար․ այդ օրը պիտի ըլլայ ուղիղ, վճռական, վերջնական գործողութիւններ իրականացնելու օր։

Այս մասին Վանաձորի հանրահաւաքի ժամանակ, յայտարարած է Բագրատ Սրբազանը։

«Յունիսի 9-ոչ թէ վերջին օրն է, բայց ամենակարեւոր առանցքային օրն է մեզ համար։

Դրանից յետոյ ամէն օր մենք անելիք ունենք, ամէն օր։ Մինչեւ հասնենք այս մարդկանց հեռացմանը, մենք շատ կարճ ժամանակ ունենք այլեւս, մէկ ամիս, ուրիշ ճանապարհ, ուրիշ ժամանակ չունենք։ 

Կիրակի օրը, ժամը 18։30 Հանրապետութեան հրապարակում ենք լինելու՝ ուղիղ, վճռական, վերջնական գործողութիւններ իրականացնելու  համար, ոչ աջ, ոչ ձախ»,-յայտարարած է ան։ 

«Հոգեւոր Հայաստանը պէտք է յաղթի նոր Հայաստանին, եւ իմ երդումը կեանքում եղել է, որ չեմ ներելու Հայաստան եւ չեմ մոռանալու յանուն քեզ, Արցախ»,-յայտարարած է ան։