«Մի քանի ժամից Ֆանսայի հրապարակը կրկին լեփ-լեցուն է լինելու. կրկին Դիմադրութեան շարժման հանրահաւաք է յայտարարուած: Տարբեր պատճառներով ակնկալիքներն էլ այլ են այսօր. սպասում են ազդարարուած նոր մարտավարութեան, գործողութիւնների մասին յայտարարութիւնների»: Այս մասին ֆէյսպուքեան իր էջով գրած է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:
Ան, նաեւ յաւեածլ է. «Մեթոտներն ու գործողութիւնները կարող են սրբագրուել, բայց բուն պայքարը չի դադարել, չի դադարի: Տանը, թէ Ֆրանսայի հրապարակում դիմաւորած ամէն օրս, ամէն լուսաբացս սկսւում է պայքարի մտքով: Ես պարտք ունեմ, առաքելութիւն ունեմ մեր սկիզբ դրած պայքարը մինչեւ վերջ հասցնելու: Ամէն մէկս այդ առաքելութիւնն ունենք: Այս 40 եւ աւելի օրերին հրապարակում, երթերին, անհնազանդութեան գործողութիւններին ներկայ իմ, մեր զինակից հայրենակցի վճռականութիւնը տեսնելով` վստահաբար նաեւ նրանց համար պայքարն ունի մէկ վերջնանպատակ` Յաղթանակ: Երկար գրելու ցանկութիւնս մեծ է, բայց հասկանում եմ, որ հեւքի մէջ չի էլ ընթերցուի:
Ուղղակի անեմ մի քանի արձանագրում.
• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ընկրկել, հաստատակամ ու ամուր առաջ ենք շարժուել:
• Հրապարակը այսօր կոչւում է Ֆրանսայի, բայց վաղն այլ հրապարակում կը լինենք, միւս օրն` այլ: Մենք այս օրերին ցոյց տուեցինք, որ ցանկացած հրապարակ մեզ համար բաց է: Չէ որ քանի անգամ է եղել Հանրապետութեան հրապարակում եւս տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցների ներկայութեամբ շատերից եմ լսել առաջարկներ` վերջ մնում ենք այստեղ:
• Անցնող 40 օրերի մեր պայքարի ընթացքում չենք ունեցել փակ տարածքներ, վայրէր: Որոշել ենք ու արել ենք: Կանգնել ենք, շրջափակել ենք, կռիւ ենք տուել:
• Յունիսի 14-ն ունի մէկ առանձնայատկութիւն` ներուի փորձութեան օր է: Այս իշխանութիւնը դաւադիր է, տմարդի է, թշնամու շահերն է սպասարկում ու թշնամու պէս էլ իրեն պահում է: Չթողնենք, որ թշնամին կասկածի որդ մեր մէջ սերմանի:
• Կարեւորը` Յունիսի 14-ին, ինչպէս նախորդ բոլոր օրերին, մէկ մարդու պէս գիտակցենք, որ պայքարը բոլորինս է, ընդհանուր է, միասնական կռիւ է, քննարկման ենթակայ չէ: Անցնող բոլոր օրերին առաւել հաճելի էր շարքերում լինելը, առաջինների մէջ չքայլելը: Յաճախ բեմերում չեմ եղել, բարձրախօս չունեցած` ափերով եմ վանկարկել, քանի որ մէկն եմ մեր տասնեակ հազարաւոր զինակիցներից: Այդպէս էլ վարուելու եմ վաղը, միւս օրը: Նոյնն ակնկալում եմ ամէն մէկիցս: Քանի որ մենք դիմադրութեան շարժման զինուորներ ենք` կռիւ ենք տուել հաւասար, քայլել ենք հաւասար, ծեծուել ենք հաւասար, վնասուել ենք հաւասար, ու հաւասար եւ միասնական էլ յաղթելու ենք:
• Յունիսի 14-ին Ֆրանսայի հրապարակի հանրահաւաքին յաջորդելու է յունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն աւելի կարեւոր են: Կարո՞ղ ենք ցոյց տալ, փաստել, որ մեր ուժականութիւնը չի պակասում: Այդ դէպքում` ԿԸ ՅԱՂԹԵՆՔ:
• Ինձ համար կարեւորը յունիսի 15-ն է: Երբ նոյն յամառութեամբ ու վճռականութեամբ շարունակենք մեր պայքարը: Վստահ եմ, հազարաւոր մեր զինակիցնէր շարքերում են լինելու:
• 19:30-ին ընտանիքով (միայն առանց որդուս, քանի որ նա ու մեր զինակիցներից շատերը ֆիզիքապէս հետներս չեն. ճաղերի ետեւում են) լինելու եմ Հրապարակում:
• Մեզ ճաղերի ետեւից տասնեակ մեր ընկերներն են հետեւում: Նրանցից շատերին անխօս պարբերաբար այցելում եմ, այցելում ենք: Նրանք են, որ ոգի են տալիս մեզ: Նրանց տեղն էլ կանգնենք յունիսի 14-ին ու յաջորդ օրերին: Մինչեւ մեզ միանան, կամ մեր ընդհանուր յաղթանակը նշեն:
• Վերջապէս` հռետորական ու մնայուն հարցը. մինչեւ ե՞րբ: Պատասխանս կարճ է` մեր յամառութեան ու միասնականութեան դէպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք, բոլորին հանենք փողոց: Մենք դա կարող ենք: Պէտք է ուղղակի ՈՐՈՇԵՆՔ:
• Իսկ դրա համար իրօք Յունիսի 14-ից նոր մարտավարութիւն է պէտք սկսել: Դիմադրութեանը նոր անդամագրում` փողոց առ փողոց, տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք, գիւղ առ գիւղ, մարզ առ մարզ: Այս շաբաթների յամառութեամբ փաստեցինք` կարո՛ղ ենք:
• Հետեւաբար, Յունիսի 14-ին, 19:30 լինելով Ֆրանսայի հրապարակում, պատրաստուենք, որ այն արդէն նեղ է մեզ համար, Հայաստանը պէտք է դարձնենք մեծ, մէկ ամբողջ հրապարակ ու յունիսի 15-ին շարունակենք պայքարը:
Կը հանդիպենք 19:30-ին, նոյն վայրում, որ յետոյ երթ անենք, յետոյ արդէն տարածուենք ողջ երկրով»: