Դու յաղթի՛ր կեանքին, ընկեր սիրելի,
Քանզի կեանքի մէջ կայ գաղտնիք թաքուն,
Նախանձը միշտ քեզ հալածէ պիտի,
Հարուածի՛ր նրան, մտքով իմաստուն։
Խորհում ես ապրել նման զով հովի,
Չգիտես, հովը անյայտ է ապրում,
Որքա՜ն ցաւերըդ դեռ խեղդես պիտի,
Մինչեւ դու երգես, քո երգը հոգւոյն։
Յաճախ տեսնում ես, սուտ դէմքեր ոսկի,
Սիրոյ տենչանքից՝ դիմակներ կեղծում,
Ու ձգտում՝ շողեր գողանալ կեանքից,
Կամ էլ՝ անճարակ հայելուն պատւում։
Թող քո արցունքը մեղմանայ սրտիդ,
Ու կազմի սիրոյ ծիածան անհուն,
Որ անցնես նրա կամարից անդին,
Ու ետ չնայես հին կեանքիդ տժգոյն։
Դո՛ւ յաղթիր կեանքին, ընկեր սիրելի,
Չլինի՛ ապրես քո կեանքը՝ թաքուն։
ԿԱՅԼԱԿ
«Կրակ Ու Սէր» գիրքէն
(Դեկտ. 10, 2010)