Շատերը, կամ քիչերը, օգտուելով մեր կեդրոնացուածութենէն ԼՂ-ի հարցի եւ ԼՂ-ի կարգավիճակի վրայ, այդ փորձեր են օգտագործել որպէս «շեղող մանյովր» Հայաստանի կարգավիճակը կասկածի տակ դնելու համար: Այս մասին 15 սեպտեմբերին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց ՔՊ-ի հանրահաւաքի ժամանակ իր ելոյթին մէջ նշած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը:
«Երբ այս ամբիոնից խօսում են անկախութեան եւ ինքնիշխանութեան մասին, դա են նկատի ունենում: Ինչու նոյեմբերի 9-ից յետոյ իրադրութիւնը չի կայունանում, որովհետեւ ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել Հայաստանը, կասկածի տակ դնել անկախութիւնը, ինքնիշխանութիւնն ու պետականութիւնը:
Հայաստանը ինքնիշխան, հպարտ, հաստատակամ, միասնական ընդգծում է իր մայրաքաղաքը որպէս պետականութեան ամենամեծ սիմպոլ: Ես բոլոր երեւանցիներին կոչ եմ անում, յորդորում եմ, պահանջում եմ սեպտեմբերի 17-ին գնալ ընտրատեղամաս, վերցնել համար 2 քուէաթերթիկը, ոչ միայն յանուն վերելակի, յանուն ավտոբուսի, յանուն բակի, յանուն զբօսայգի, մանկապարտէզի, դպրոցի, այլ այն գիտակցութեամբ, որ այդ մանկապարտեզում ու դպրոցում կոփւում է Հայաստանի պետականութիւնը, ինքնիշխանութիւնն ու անկախութիւնը»,-յայտարարած է ան: