image

Վաճանած է Մայր Աթոռի երիցագոյն միաբաններէն՝ Գերշ. Տ. Տարօն եպս. Ճէրէճեանը

Վաճանած է Մայր Աթոռի երիցագոյն միաբաններէն՝ Գերշ. Տ. Տարօն եպս. Ճէրէճեանը

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատուական համակարգէն վերահասու կը դառնանք՝

 

Ֆրանսայի հայոց թեմի առաջնորդարանէն Մայր Աթոռ Ս. Էջմիածնին կը տեղեկացուի , որ Երեքշաբթի , 5 Դեկտեմբեր 2023-ին 86 տարեկանին , երկարատեւ ծանր հիւանդութեան պատճառով վախճանած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններէն՝ Գերշ. Տ. Տարօն եպս. Ճէրէճեանը ։

Յիշատակն Արդարոյն Օրհնութեամբ Եղիցի:

 

 Վախճանեալ Սրբազան հայրը սեղմ տողերու մէջ

 

Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճէրէճեան (աւազանի անունը՝ Ժիրայր) ծնած է 11 յուլիս 1937 Պէյրութ:

Նախնական կրթութիւնը ստացած է Հաճըն թաղի Սահակեան վարժարանը :

1952 ընդունուած է Մեծի Տանն Կիլիկիոյ Դպրեվանք։

1957 ձեռնադրուած է սարկաւագ :

1959 աւարտած է Մայր Աթոռի Ս. Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանը :

1960-1963 ուսանած է Անգլիա , նախ` Քելհամի Սուրբ Առաքելութիւն, ապա՝ Լոնտոնի Թագաւորական քոլէճը ։

1963 ձեռամբ հոգելոյս Տ. Սերովբէ արք. Մանուկեանի ձեռնադրուած է աբեղայ:

1964 նշանակուած է վալանսահայութեան հոգեւոր հովիւ :

1965 ապրիլի 23-ին, պաշտպանելով վարդապետական թեզ «Եօթը Խորհուրդներ Հայոց Եկեղեցոյ » թեմայով , Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցւոյ մէջ՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացած է վարդապետական մասնաւոր աստիճան:

1965 վերադարձած է Ֆրանսա եւ ծառայութեան կոչուած է Մարսէյի գաղութին: 

Այնուհետև երջանկայիշատակ Վազգէն Ա Կաթողիկոսի կարգադրութեամբ մեկնած է Դամասկոս` որպէս առաջնորդական տեղապահ :

1972 նշանակուած է Նիսի շրջակայքի հոգեւոր հովիւ:

1978 ձեռամբ Գերաշնորհ Տ․ Շահէ արք. Աճէմեանի՝ ստացած է ծայրագոյն վարդապետութեան աստիճան` ներկայացնելով իր «80 քարոզները» աշխատանքը:

1991 նտրուած է Մարսէյի առաջնորդական փոխանորդ եւ հայրապետական պատուիրակի փոխանորդ :

1992 եպիսկոպոս օծուած է երջանկայիշատակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։

2003 օգոստոսին, իր ձեռնադրութեան 40 ամեակին առթիւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի կողմէ արժանացած է Հայ Եկեղեցւոյ «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանին:

2003-ին  իր իսկ ցանկութեամբ Սրբազան Հայրը կոչուած է հանգստեան: