Ազգային ժողովի պատգամաւոր, «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Արթուր Վանեցեանի օգնական Արամ Գրիգորեանի տան մէջ իրաւապահները խուզարկութիւն են իրականացնում:
Այս մասին թելեկրամեան իր ալիքում գրած է «Հայրենիք» կուսակցութեան խորհուրդի անդամ Արսէն Պապայեանը:
«Այս պահին նիկոլեան իշխանութեան կամակատարները խուզարկութիւն են անցկացնում Արթուր Վանեցեանի օգնական Արամ Գրիգորեանի բնակարանում:
Իշխանութիւնն այդպէս էլ չհասկացաւ, որ քրէական քօղի տակ թաքնուելով` քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել:
Իշխանութիւնն այդպէս էլ չհասկացաւ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք», գրած է ան: