image

Թուրքիոյ ընդդիմադիր CHP-ն դէմ է արտահերթ ընտրութիւններ կայացնելուն

Թուրքիոյ ընդդիմադիր CHP-ն դէմ է արտահերթ ընտրութիւններ կայացնելուն

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հանրապետությունում արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու պահանջներ չի առաջադրում։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ միևնույն ժամանակ ԺՀԿ առաջնորդ Օզգյուր Օզելը չի բացառում, որ ընտրությունները կարող են օրակարգում հայտնվել տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում։

«Մենք չենք պահանջում արտահերթ ընտրություններ։ Բայց եթե տնտեսության կայունացման քաղաքականությունն արդյունք չտա և ընտրությունները սկսեն պահանջել փողոցներում, մեր՝ որպես ընդդիմության պարտքն է` բարձրաձայնել այդ պահանջը»,- հայտարարել է Օզելը։