image
Հրատապ լուրեր:

Տեսանյութ. Ժնեւում բացվել է «Արմենիա» հրապարակ

Տեսանյութ. Ժնեւում բացվել է «Արմենիա» հրապարակ

Մայիսի 7-ին Շվեյցարիայի Ժնեւի շրջանի Թղուանե համայնքում, հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցու եւ Հայկական կենտրոնի հարեւանությամբ կատարվել է«Արմենիա» հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման ժամանակ ելույթներ են ունեցել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Թղուանեի քաղաքապետ Գի Լավողելը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիմնադրամի նախագահ Դանիել Փափազյանը։ Դեսպան Հովհաննիսյանը  շնորհակալություն է հայտնել  Թղունեի քաղաքապետին ու քաղաքային խորհրդի անդամներին, ինչպես նաեւ հայ համայնքի այն ներկայացուցիչներին, որոնց ջանքերի շնորհիվ բացվել է «Արմենիա» հրապարակը։