Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) Հայաստանում հերթական «Շող» կենտրոնն է բացել, այս անգամ՝ Ստեփանավանում: Կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր նաեւ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը։
Միջոցառումն սկսվել է ողջույնի խոսքով, ներկայացվել կենտրոնի գործունեությունը, որին հաջորդել է ժապավենի հատման հանդիսավոր արարողությունը: Այնուհետեւ հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել երեխաներին մատուցվող ծառայություններին: ԱՀԱԸ-ից տեղեկանում ենք, որ Ստեփանավանի «Շող» կենտրոն է հաճախում դժվարություններ ունեցող ընտանիքներում մեծացող 7-11 տարեկան 30 դպրոցահասակ երեխա:
ԱՀԱԸ «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոններ են գործում նաեւ այլ բնակավայրերում: Բարձր որակավորում ունեցող եւ փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների եւ հոգեբանների միջոցով հարյուրավոր դպրոցահասակ երեխաների տրամադրվում են կրթական, սոցիալական, հոգեբանական, արտ-թերապեւտիկ եւ ժամանցային ծառայություններ: