image
Հրատապ լուրեր:

Պատկերացուցէք , որ պիտի հանենք մեր երկրի հիմքը. Նարեկ Կարապետեան խօսած է Անկախութեան Հռչակագրին եւ Նոր Սահմանադրութեան մասին

Պատկերացուցէք , որ պիտի հանենք մեր երկրի հիմքը. Նարեկ Կարապետեան խօսած է Անկախութեան Հռչակագրին եւ  Նոր Սահմանադրութեան մասին
Պատկերացուցէք հանենք մեր երկրի հիմքը, ըսած է Նարեկ Կարապետեանը՝ Անկախութեան հռչակագիրի, նոր Սահմանադրութեան մասին ամփոփելով իրազեկման արշաւը։

«Եղե՞լ է մի դէպք, որ Հայաստանի Հանրապետութեան հանրութեան 90%-ը կողմ լինի մի բանի։ Միակ բանը, որին կողմ է եղել դա նոր Սահմանադրութեան հռչակագրի դէմ լինելն է։ Պառակտումից զերծ բան է սա։ Այնտեղ շատ կարեւոր բան կայ Ցեղասպանութեան մասին, շատ կարեւոր բան կայ ամբողջ երկրի ապագայի մասին։ Այդ հիմքը դրուած է։ Պատկերացրէք հանենք մեր երկրի հիմքը ու յիշենք ամենակարեւոր բանը, որ մենք, մեր իշխանութիւնը, մեր պետութիւնը ստեղծուել է մեր ժողովրդի կամքով։

Անկախութեան հռչակագիրը մեր ժողովրդի կամքով է , առաջին Սահմանադրութիւնը ընդունուել է մեր ժողովրդի կամքով։ Իսկ հիմա, դա աննկարագրելի է, երբ քո հակառակորդը, երէկուայ թշնամին քեզ պարտադրում է փոխել այն: Այսինքն լեգիտիմութիւնը այս ժողովրդից չի գալիս, լեգիտիմութիւնը գալիս է հարեւան, ոչ ժողովրդավար ղեկավարից»,-ըսած է ան։