image

Շարմազանով պատերազմը դադրեցնելու խնդրանքին վերաբերեալ նոր փակագիծներ բացած է

Շարմազանով    պատերազմը դադրեցնելու խնդրանքին վերաբերեալ  նոր  փակագիծներ  բացած է

«Հայաստանի իշխանութիւնները կարող էին պատերազմը Ղարաբաղում զգալիօրէն աւելի շուտ կանգնեցնել: Փակ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը Հոկտեմբերի 19-ին անձամբ ինձ, եւ ոչ միայն ինձ, տեղեկացրել է, որ ռուսական կողմից պատերազմը կանգնեցնելու առաջարկ է ստացուել»: Այս մասին ըսած է Հայաստանի Հանրապետական կուսակցութեան մամուլի քարտուղար Էտուարտ Շարմազանով` մեկնաբանելով նախագահ Վահագն Խաչատուրեանի վերջերս կատարած յայտարարութիւնը, որ կը վերաբերէր Ղարաբաղի պատերազմի թեմային:

Ինչպէս նշած է ընդդիմադիրը, մարտական գործողութիւնները դադրեցնելու առաջարկ եղած է նաեւ իր կողմէ: Շարմազանով իր կարծիքը հնչեցուցած է առաջին փակ հանդիպման ժամանակ, որ տեղի ունեցած է Հոկտեմբեր 12-ին: «Այն ժամանակ ես նրան առաջարկեցի դիմել Ռուսաստանի Դաշնութեանը` պատերազմը կանգնեցնելու խնդրանքով եւ համաձայնել ռուսական կողմի առաջարկներին: Չէ՞ որ մարդկային եւ տարածքային նոր կորուստների հաւանակնութիւնն աւելանում էր: Նիկոլ Փաշինեանն իմ առաջարկը բացասական չի ընդունել: Կարելի է անգամ ասել, որ դրական է պատասխանել եւ համաձայնել է: Բայց խնդիրն այն է, որ մի ամբողջ շաբաթ նա ռուսներին չի դիմել... Հոկտեմբերի 19-ին նրան ուղիղ հարց են տուել. «մենք պարտուե՞լ ենք»: Նա ի պատասխան խոստովանել է, որ այո՛, սա պարտութիւն է: Ասել է, որ մենք ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու հնարաւորութիւններ չունենք: Ուրեմն, ինչո՞ւ նա պատերազմը չկանգնեցրեց դեռեւս Հոկտեմբեր 19-ին: Կարծում եմ, որ այդ մասին միայն իրեն է յայտնի: Բազմաթիւ վարկածներ կան», ըսած է ՀՀԿ-ի մամուլի քարտուղարը:

Գործող իշխանութիւնը, անոր կարծիքով, ինքնուրոյն չէ: Այդ քաղաքական խմբակը, ընդդիմադիրին կարծիքով, կը փորձէ միայն բոլորին յարմարիլ: Խօսքը մեծ աշխարհաքաղաքական խաղցողներու մասին է, ինչպիսին են ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսիա: