Սեւանը միշտ պիտի ծաղկի, կանաչի, եւ այս երեւոյթին չենք կրնար դիմադրել, եթէ չլուծենք հիմնական խնդիրը: Այս մասին «NEWS.am»-ի հետ զրոյցի ժամանակ նշած է ԵՊՀ երկրաբանութեան եւ աշխարհագրութեան բաժնի տնօրէն Մարատ Գրիգորեանը:
«Այն բոլոր միջոցառումները, որ կատարուում են անհրաժեշտ են, բայց բաւարար չեն: Սեւանը հիւանդ է, մենք չենք լուծում այդ հիւանդութեան հիմնական պատճառը. Սեւանի ջրի ծաւալը այսօր այն վիճակում է, որ միշտ կը կանաչի: Դրա համար կան ռէալ (իրատեսական) ճանապարհներ, Հայաստանի ջրային ռեսուրսները (աղբիւրները) բաւարարում են Սեւանի մակարդակը նախնական տեսքին բերելու համար: Դրա համար հարկաւոր է ե՛ւ մասնագիտական կամք, ե՛ւ քաղաքական կամք երկրի ղեկավարութեան կողմից, որ այդ խնդիրները լուծենք: Ինչպէս ժամանակին լուծեցին Սեւանի մակարդակն իջեցնելու ճանապարհով գիւղատնտեսութիւնը, արդիւնաբերութիւնը զարգացնելու հարցը, այդպէս էլ հիմա հակառակ կամքը պէտք է դրսեւորել: Դրա համար դեռ խորհրդային տարիներին որոշ քայլեր կատարուեցին, կառուցուեց Արփա-Սեւան թունելը: Որոտան-Արփա ջրատարը 21 քմ կառուցուել է եւ մի լիթր ջուր չի հոսել: Հիմա նոյնը շարունակուում է, անկախութեան տարիներին գնացել է Սեւանի ջրերի ոչ մասնագիտական շահագործում եւ բոլոր քննարկումները տարել են միայն մէկ ուղղութեամբ՝ մարդկանց բթացնել:
Կանաչելու դէմ մի եղանակ կայ, Սեւանի մակարդակը տարեկան բարձրացնել մէկ մեթրից աւելի եւ 15-20 տարուան ընթացքում Սեւանի մակարդակը բերենք իր նախնական վիճակին: Այդ դէպքում Սեւանը երբեք չի կանաչի եւ կենդանական աշխարհը, եւ ջրային ռեսուրսները կը հերիքեն ե՛ւ երկրի համար, եւ Սեւանը կանաչելուց փրկելու համար: Ուրիշ ճանապարհ չկայ: Մենք առաջարկել ենք ծրագիր կառավարութեանը, բայց մարդիկ չեն ուզում լսել»,-ըսած է ան: