image

Փութին Քիեւին եւ Արեւմուտքին կարգաւորման եւս մէկ տարբերակ առաջարկած է

Փութին Քիեւին եւ Արեւմուտքին կարգաւորման եւս մէկ տարբերակ առաջարկած է

Ռուսաստանը հակամարտության խաղաղ կարգավորման համար ևս մեկ կոնկրետ առաջարկ է անում Կիևին։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

«Մենք կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ», - ասել է նա:

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան թեկուզ վաղը պատրաստ է նստել Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ։ Միաժամանակ նա նշել է, որ Մոսկվան առաջարկում է ոչ թե հակամարտության սառեցում, այլ դադարեցում:

Պուտինը նշել է հիմնական պայմանները`

  • ուկրաինական զորքերի ամբողջական դուրսբերում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի տարածքներից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, ընդ որում՝ ՌԴ կազմ մտնելուց առաջ եղած վարչական սահմանների բոլոր տարածքներից,
  • Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային, ոչ միջուկային կարգավիճակ, ապազգայնականացում. պետք է ապահովվեն Ուկրաինայում ռուսախոս քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները,
  • Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների ամբողջական վերացում։

Բացի այդ Վլադիմիր Պուտինը նշել է, որ խաղաղ կարգավորման հիմնարար համաձայնագրերը պետք է ամրագրվեն հիմնարար միջազգային պայմանագրերով։

ՌԴ-ն իր հերթին պատրաստ է երաշխավորել ուկրաինական զորամասերի և միավորումների անվտանգ դուրսբերումը Դոնբասից։ Ռուսաստանի նախագահը Ուկրաինայում ընտրությունների չեղարկումը ներկայացում է անվանել` նշելով, որ Զելենսկու լեգիտիմությունը ոչ մի հնարքով հնարավոր չէ վերականգնվել։ Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում հիմա Գերագույն ռադան է լեգիտիմ մարմին՝ ի տարբերություն գործադիր իշխանության: