Վարչապետ Նիկոլ Փաշինեան ցաւակցական հեռագիր յղած է Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլեանի մահուան կապակցութեամբ: Այդ մասին հաղորդագրութիւն տարածած է Կառավարութիւնը:
Հեռագիրին մէջ ըսուած է.
«Խոր ցաւով տեղեկացայ Հայաստանի ազգային հերոս, մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլեանի մահուան մասին:
Պարոն Իզմիրլեանի գլխաւորութեամբ «Իզմիրլեան» հիմնադրամը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիւ բարեգործական ծրագրեր: Հայաստանի անկախութիւնից ի վեր Տիգրան Իզմիրլեանն իր նախաձեռնութիւններով եղել է Հայաստանի Հանրապետութեան հանդէպ սիրոյ արտայայտման վառ օրինակ՝ նպաստելով մեր երկրում կրթութեան, առողջապահութեան ու այլ բնագաւառների զարգացմանը:
Տիգրան Իզմիրլեանի գործունէութեանն արժանին մատուցելու եւ մեր գնահատանքն արտայայտելու նպատակով այս տարի նրան շնորհուեց Հայաստանի բարձրագոյն պարգեւը՝ Հայաստանի ազգային հերոսի կոչումը:
Տիգրան Իզմիրլեանը յաւերժ կը մնայ հայ ժողովրդի արժանի զաւակ:
Իմ ցաւակցութիւններն եմ յայտնում Իզմիրլեանների ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին՝ այս դժուար պահին մաղթելով նրանց ուժ եւ համբերութիւն»: