image

Փաշինեան բարկացած իր ղեկավարած մարմիններէն

Փաշինեան բարկացած իր ղեկավարած մարմիններէն

Մարդիկ մեզ կ'ըսեն արդարութիւնն ի՞նչ եղաւ, մենք կ'ըսենք, որ պիտի ըլլայ, որոշեցինք երթալ համակարգային ճանապարհով: Այս մասին ոստիկանութեան ոլորտի բարեփոխումներու իրականացման ռազմավարութեան եւ 2024-2026 թուականներու կատարուող կտրուածքով գործողութիւններու ծրագիրի քննարկման ժամանակ ըսած է վարչապետ Նիկոլ Փաշինեան:

«Իրաւապահ համակարգին հրաւիրում ենք, ասում ենք՝ բա ի՞նչ եղաւ, ասում են՝ դէ գիտէք, այս չունենք, այս չունենք, այս չունենք, ասում ենք՝ շատ լաւ։ Հիմա, եթէ վեց բան թուարկել են, որ չունեն այդ վեց բանը, այդ վեցից առնուազն չորսը մենք տուել ենք իրաւապահ դատաիրաւական համակարգին։ Հիմա մեզ պէտք են արդիւնքներ, մենք չունենք բացատրութիւն հիմա։

Ի հեճուկս ամէն ինչի, որ թոշակների խնդիր կայ, չգիտեմ, սոցիալական (ընկերային) խնդիր կայ, աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառոյցներ ենք ստեղծել, սարքեր-սարքաւորումներ ենք առել, ավտոմեքենաներ (ինքնաշարժներ) ենք առել, օրէնքներ ենք փոխել, ու էլի բացատրութիւններ: Ասում են այս օրէնքի այս ինչ կէտը այս է ասում, դէ այս այն, այն մէկը այն, այն մէկը հիւանդ է, եօթ տարի դատավարութիւն են անում։ Ամենամեծ պրոբլեմն (խնդիր) ուրիշ բան է, մարդիկ չեն հաւատում, որ այդ բոլոր բեմականացումների սենարների տակ ես չեմ ստորագրում,  ամենամեծ պրոբլեմն այդտեղ։ Ես երեք տարի առաջ էլ եմ ասել, չորս տարի առաջ էլ եմ ասել, որ կոռուպցիոներները (փտածութիւն ընող) սրճարաններում, ռեստորաններում առաւօտից իրիկուն քէֆ են անում, այսօր էլ եմ ասում։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն ենք սխալ անում, կամ ի՞նչ չենք տուել մեր իրաւապահ համակարգին։ Էլի այդ նոյն մարդիկ, ովքեր հանրապետութիւնում «ճռիկներ, վռիկներ» էին անում, այդ նոյն մարդիկ այդ նոյն բանը հիմա էլ են  անում:

Լաւ, ես կարող եմ համբերել, մի տարի համբերեմ, երկու տարի համբերեմ, երեք տարի համբերեմ, չորս տարի համբերեմ, յարգելի գործընկերներ, դատական, իրաւական, ուժային համակարգի, յարգելի ներկայացուցիչներ, իմ համբերութեան բաժակը լցուել է։ Ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ՝ ես ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառում ելոյթ ունենում խօսում, դուք էլ ծափ էք տալիս, ես թողնում գնում եմ, յետոյ յաջորդ տարի գալիս եմ, նոյն ելոյթն եմ ունենում, էլ աւելի ուժեղ էք ծափ տալիս, ես թողնում գնում եմ, ո՞վ է ում ձեռ առնում, ուզում եմ հասկանալ, սրա վերջը եկել է: Ես էլ բան չունեմ տալու, այն ինչ ինձնից ուզել էք տուել եմ, չեմ միջամտել ոչ մի բանի, չեմ մտել որեւէ մէկի գործի մէջ» - ըսած է ան:

Փաշինեան նշած է, որ նման իրավիճակներու մէջ հասարակութիւնը կ'ընկալէ պետութիւնը, որպէս թոյլ:

«Ստացւում է, որ Հայաստանում թոյլ իշխանութիւն է, կը ներէք, ուրեմն թոյլը ուժային կառոյցն է,  որ որեւէ մէկը ինձ թոյլ անուանի։ Այսինքն անընդհատ ապացուցելու անհրաժեշտութիւն պէտք է  ունենա՞նք, ո՞նց կարող է պետութեան մէջ ընդհանրապէս որեւէ մէկը թփռտայ, ո՞նց կարող է այդպիսի բան լինի։

Ես էլ այս թեմայով խորհրդակցութիւն չեմ էլ անելու, դուք գնացէք արէք խորհրդակցութիւններ։  Ես չեմ կարող թոյլ տալ, որ որեւէ մէկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկուի, որ  դէ հա, բաներ ասեց, գնաց»,- ըսած է Փաշինեան: