Ռուսիան դեր ունի խաղաղութեան պայմանագրի քննարկումներուն մէջ, այսօր՝ 28 փետրուարին, լրագրողներու հետ զրոյցին յայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեան:
«Միեւնոյն ժամանակ, մի քիչ աւել եմ համարում այն ջղաձգումները, նիարդային (ջղային) արձագանգները, որոնք նկատւում են Մոսկուայից, երբ որեւիցէ այլ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել», - ըսաւ Սիմոնեան:
Սիմոնեան կը կարծէ, որ Ռուսիան պէտք է «մի քիչ աւելի հանգիստ լինի»:
«Պէտք է աւելի զսպուած լինեն, պէտք է հասկանան իրավիճակն ու հասկանան, որ Հայաստանը իր շահերն ունի, ունի իր անվտանգութեան խնդիրը, որը պէտք է ապահովուի՝ ի հեճուկս որեւիցէ աշխարհաքաղաքական ելեւէջի, կամ որեւիցէ մէկի խանդի», - նշեց Ազգային Ժողովի նախագահը:
Սիմոնեան կոչ ըրաւ «ծուռ նստելու, դուզ (շիտակ) խօսելու». Ռուսիան ՀՀ տարածքային ամբողջականութեան անվտանգութեան ապահովողն է:
«Բա ո՞ւր էք, ինչո՞ւ աւելի ակտիւ (գործուն) չէք մասնակցում, ես ասել եմ՝ եթէ չէք կարողանում, պէտք է բարձրաձայն ասել դրա մասին, միգուցէ, նստենք ու ելքեր գտնենք», - նշեց Սիմոնեան: