image

Պաղեստինի ինքնավարության հայ նախարարուհին այցելել է Մատենադարան

Պաղեստինի ինքնավարության հայ նախարարուհին այցելել է Մատենադարան

Մաշտոցեան Մատենադարան է այցելել Պաղեստինի ինքնավարության հայ նախարար Վարսեն Աղաբեկյանը, տեղեկանում ենք Մատենադարանից։ 

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, եղել են Վերականգնման բաժնում, ծանոթացել հին ձեռագրերի վերականգնման և պահպանման գործընթացին:

Վարսեն Աղաբեկյանը (1958, Հորդանան) պաղեստինահայ պատմաբան, քաղաքական գործիչ է, Պաղեստինի արտաքին գործերի ու արտագաղթյալների հարցերով պետնախարարը։ Պաղեստինի եկեղեցական գործերի բարձրագույն նախագահական կոմիտեի անդամ։ Նա Երեւանում մասնակցում է «Երեւանյան երկխոսություն 2025» համաժողովին։