ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարեանը «Հայկական ժամանակ»-ի խնդրանքով արձագանգած է նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեանի յայտարարութիւններուն՝ կապուած 44-օրեայ պատերազմի քննիչ յանձնաժողովի նիսիտն Նիկոլ Փաշինեանի ըրած յայտարարութիւններու հետ:
«Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ քննիչ յանձնաժողովում ունեցած ելոյթից եւ հարցուպատասխանից յետոյ չի եղել մինչ օրս որեւէ մեկնաբանութիւն, որին լրացուցիչ արձագանգելու կարիք ենք տեսնում:
Ընդհանուր առմամբ բոլոր մեկնաբանութիւնների համատեքստում կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչապետի ելոյթը սպառիչ էր, եւ որեւէ լրացման կարիք չկայ»,-ըսած է մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Վարդան Օսկանեանը, անդրադառնալով 44-օրեայ պատերազմի քննիչ յանձնաժողովին Նիկոլ Փաշինեանի ըրած յայտարարութիւններուն,ըսած էր.
«Անկախ նրանից, թէ Նիկոլ Փաշինեանը ինչ կ'ասի եւ ինչպէս կը մեկնաբանի, այդպիսի բան չի եղել։ Փաշինեանն է ՀՀ-ի առաջին ղեկավարը, որ նման բան է ասել ու հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար: Այսօր այլընտրանք կայ այն ամէնին, ինչը փորձում է անել Փաշինեանը։ Պատերազմը, որը յաճախ մեզ փորձում են մատուցել որպէս անխուսափելի, բացառուած էր։ Պատերազմը Փաշինեանն է բերել մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով, ուղղակի վստահ եմ դրանում»: