image

Նահատակ ըլլալու դէմ պայքար

Նահատակ ըլլալու դէմ  պայքար

«Կային ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետեւեալն է՝ անհնար դարձնել մեր ինքնուրոյն ապրելը մեր միջավայրում, որ մենք լինենք աւելի կառավարելի»,- ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներու հետ հանդիպման նշած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

«Ես այդ մասին գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելիս, գործնական իրավիճակներում, խօսակցութիւններից, նախադասութիւններից։ Նոյն խօսակցութիւնն ունենում եմ ամենատարբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետեւեալն է՝ գիտէք ինչ, այս աշխարհում ամէն մէկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է, ժողովուրդ, ինչու էք խառնուել իրար։ Երբ մենք ասում ենք՝ հա, հասկանում ենք, որ մենք նահատակուել ենք, շատ դէպքերում դուք էք օգնել, որ մենք նահատակուենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ, ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդը ապրի սովորական կեանքով՝ առաւօտը վեր կենայ, մի բաժակ սուրճ խմի, նորմալ տրանսպորտ լինի, գնայ գործի, հետ գայ տուն, տարին մի անգամ գնայ ինչ-որ տեղ հանգստանալու, եւ իր դերը չլինի նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինելը։

Նահատակ լինելու դերի դէմ մենք պայքարելու ենք եւ պայքարելու ենք յանուն սովորական կեանքով․․․ դա արդէն ուրիշ պարամետր է, սովորական բարեկեցիկ կեանքով ապրող սովորական երկիր լինելու։ Սա է այն գաղափարախօսութեան փոփոխութիւնը, որ տեղի է ունենում, ես այս գաղափարախօսութիւնն իրականութիւն դարձնելը համարում եմ մեր պատմական առաքելութիւնը»,-ըսած է վարչապետը։