image

Մայր Աթոռում կատարուեց Տէառնընդառաջի նախատօնակը

Մայր Աթոռում կատարուեց Տէառնընդառաջի նախատօնակը

Փետրուարի 14-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տէառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրեայ մարդեղացեալ Աստուածորդու` մանուկ Յիսուսի ընծայումը տաճարին: 

Տէրունական տոնի սկիզբն ազդարարուեց փետրուարի 13-ի երեկոյեան: Օրուայ առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, Սուրբ Գայանէ եկեղեցում կատարուեց Երեկոյեան ժամերգութիւն: Հաւարտ ժամերգութեան, հանդիսապետութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ նախատօնակ, որից յետոյ կատարուեց տարուայ առաջին Անդաստանը` օրհնուեցին աշխարհի չորս կողմերը: 

Այնուհետեւ «Քրիստոս փառաց» տաղի երգակցութեան ներքոյ Սուրբ Գայանէ  եկեղեցու Խորանի կանթեղից վառուած մոմով Նորին Սրբութիւնը Յիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լոյսը փոխանցեց ներկայ հաւատաւոր ժողովրդին: Նախատօնակից յետոյ հոգեւորականների թափօրն ուղղուեց դէպի միաբանական շէնքի շրջափակ, ուր, ներկայութեամբ բազում հաւատացեալ հայորդիների, ձեռամբ Հայոց Հայրապետի, վառուեց Տէառնընդառաջի խարոյկը: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տէառնընդառաջի տոնը հռչակուել է նորապսակների օրհնութեան օր: Այս կապակցութեամբ փետրուարի 14-ին` եկեղեցիներում մատուցուելիք Սուրբ Պատարագի աւարտին, կը կատարուի նորապսակ զոյգերի օրհնութեան կարգ: