Մահացած է Էմիլ Գէորգեանը.Հանգուցեալը Հայաստանի ոսկերչագործներու միութեան նախագահն էր

Մահացած է Էմիլ Գէորգեանը.Հանգուցեալը Հայաստանի ոսկերչագործներու միութեան նախագահն էր

Համացանցից  կարդում ենք՝ 

Կյանքից հեռացել է Երևանի Ոսկերչական Գործարանի հիմնադիր տնօրեն` Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ , Հայաստանի արդյունաբերողների և գործարարներ միության նախագահության անդամ ` Անանիա Շիրակացու մեդալի դափնեկիր `Էմիլ Գուրգենի Գրիգորյանը : Մի մարդ ով իր կյանքի 60 տարին նվիրեց ոսկեգործությանն ու ադամանդագործությանը ` լինելով «լեգենդ»: Կատարեց իր պարտքն , որպես իսկական Հայ , Քրիստոնյա , Երևանցի :

Նա Մեծատառով Մարդ էր :Նրանից կարելի էր անվերջ սովորել , իր իմաստուն խրատների վրա շատ ու շատ սերունդներ են կրթվել , իր սխրանքների և կատարած գործերի մասին կարելի է խոսել անվերջ և անդադար : Նրա հիշատակը միշտ վառ կմնա : Կատարած գործերն անմահ : Մինչև իր կյանքի մայրամուտը նվիրված եղավ իր երկրին և իր գործին , իր ազգին ,արեց անհնարինն ու հնարավորը Հայաստանի համար :

 Հանգուցյալը  83 տարեկան էր :