image
Հրատապ լուրեր:

Լուսանկար. «Միսս ԱՊՀ» մրցույթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Լուսանկար. «Միսս ԱՊՀ» մրցույթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունիսի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Միսս ԱՊՀ» գեղեցկության միջազգային մրցույթը։ 16 երկրից  Հայաստան ժամանած 22 աղջիկ հունիսի 3-ից Երևանում են։ Մրցույթին պատրաստվելուց բացի աղջիկներն այցելում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Նրանք արդեն եղել են Սևանավանքում, Գառնիում, Գեղարդում, Նորավանքում, Խոր Վիրապում և այլ վայրերում։ Մրցույթի կազմակերպիչները կարևորում են մրցույթի մասնակիցներին Հայաստանի պատմությանը ծանոթացնելը։ Ծրագրով նախատեսված աղջիկների կարևորագույն այցը Ծիծեռնակաբերդ էր։ Նրանք հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: