Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը X-ի իր էջին յայտնած է, որ բռնագրաւուած Արցախի մէջ մնացած է առաւելագոյնը 40 արցախցի:
«Արցախի ժողովուրդը բախուել է բռնապետական Ալիեւի ռեժիմի կողմից իրականացուած ցեղասպանութեան՝ աւելի քան 99,96%-ը բռնի տեղահանուած է։
Ներկայում ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առաւելագոյնը 40 արցախցի, եւ նրանցից ոմանք էթնիկ հայեր չեն. ունեն ռուսական ծագում»,-յայտնած է Բեգլարեանը։