Հայաստանի 2-րդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի որդին՝ Լեւոն Քոչարեանը, դիմատետրեան իր էջին կոչ ըրած է 17 սեպտեմբերին ձայնը տալ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանեանին:
Ան մասնաւորապէս գրած է.
«Մասնակցե՞լ ընտրութիւններին
-Այո
Ո՞ւմ ընտրել
-Քուէաթերթիկ 14, Անդրանիկ Թեւանեան
-Ինչո՞ւ
-Որովհետեւ նրա օրակարգը ամբողջական իշխանափոխութիւնն է:
Շանսեր կա՞ն
-Կան, եթէ երկրորդական հարցերը դնենք մի կողմ եւ ընտրութիւններին ակտիւ մասնակցենք»: